Ուկրաինայի նախկին վարչապետ Պավել Լազարենկոն, ով նոյեմբերի 1-ին ազատ էր արձակվել ամերիկյան բանտից, կրկին ճաղերի հետեւում է հայտնվել: Պատճառ է դարձել ԱՄՆ-ում Լազարենկոյի անորոշ կարգավիճակը: Սպասվում է, որ նախկին վարչապետը անազատության մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ ամերիկյան իշխանությունները նրա օրինականացման կամ արտաքսման մասին որոշում չեն կայացրել:
Հիշեցնենք, որ նախկինում հաղորդվել էր այն մասին, որ Ուկրաինայի նախկին վարչապետ Պավել Լազարենկոն, որը ֆինանսական խաբեբայությունների համար պատժաչափ էր կրում, ազատվել է ամերիկյան Սան Պեդրո քաղաքի «Տերմինալ Այլենդ» դաշնային բանտից: Նախկին վարչապետը բանտում անցկացրել է 14 տարի:
Ինչպես հայտնել է նախկին վարչապետի փաստաբան Դենիել Գորովիցը, ներկայումս Լազարենկոն ամերիկյան գործող վիզա եւ քաղաքական փախստականի կարգավիճակ չունի: Գորովիցի խոսքով, Լազարենկոն իրավունք է ստացել մնալ ԱՄՆ-ում` Էմիգրացիոն եւ մաքսային ոստիկանության մեկուսարանի տարածքում:




























