Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունում արձանագրվել է հերթական միջադեպը, ռազմական քաղաքում վթար եւ հրդեհ է տեղի ունեցել:
Ինչպես փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, փաստը արձանագրվել է Զիրյայում` Պաշտպանության նախարարության N զորամասում: Վթարի հետեւանքով առաջացած հրդեհից տուժել է բանակի սպա Արիֆ Խուդատովը, ով մարմնական վնասվածքներ է ստացել: Սպան տեղափոխվել է Պաշտպանական ուժերի ռազմական հոսպիտալ:
Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետի քարտուղար Թեյմուր Աբդուլաեւը ԱՊԱ-յին հաստատել է փաստը: Հաղորդվում է, որ ներկայումս սպայի առողջականն վիճակը կայուն ծանր է մնում: Միջադեպի պատճառները պարզբանվում են:





























