Ատլանտայում CNN հեռուստաալիքի շենքում քիմիական զենքի առկայության մասին տագնապը չի համապատասխանում իրականությանը։ Սակրավոր զորամիավորումները պայթուցիկ հարմարանք չեն գտել։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին անհայտ անձը զանգահարել է ոստիկանություն ու հայտնել, որ CNN-ի շենքում տեղադրված է «քիմիական զենք»։ Դրանից հետո դեպքի վայր են շտապել հրշեջներ, փրկարարներ ու ոստիկանության ստորաբաժանումներ։ Շենքն ու շրջակա ողջ տարածքը շրջափակվել է։
Որոնումների արդյունքում «քիմիական զենք» կամ այլ պայթուցիկ չի հայտնաբերվել։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ատլանտայի ոստիկանության մամուլի քարտուղար Կիմ Ջոունսը, հայտնում է Ռիա Նովոստին։
CNN-ը ԱՄՆ-ի առաջատար միջազգային հեռուստաալիքն է։ Նա մասնաճյուղեր ունի աշխարհի մի շարք երկրներում։




























