Թուրքիային պատկանող ռազմական օդանավերը նոյեմբերի 2-ի առավոտյան ռմբակոծել են Իրաքի հյուսիսային հատվածները, որտեղ գտնվում են PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) ճամբարները։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը՝ վկայակոչելով Իրաքի նախագահ Ջելալ Թալաբանիի ղեկավարած Իրաքի «Քուրդիստանի հայրենասերների միության» կայքը, թուրքական անօդաչու սարքերը նախ հետախուզական թռիչքներ են կատարել, որից հետո թուրքական ռազմական 4 օդանավ մտել են Իրաքի տարածք եւ ռմբակոծել Հաքուրքի եւ Քանդիլի շրջանները, որտեղ գտնվում են PKK-ի ճամբարները։

Ռմբակոծման հետեւանքների մասին ոչինչ չի հայտնվում, սակայն նշվում է, թե այն ծանր է եղել եւ երկար է տեւել։