Քիչ առաջ NEWS.am-ը տեղեկություններ ստացավ, որ հայ մեծանուն դերասան Սոս Սարգսյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Մեր տեղեկությունը հաստատեցին նաեւ Նաիրի բժշկական կենտրոնից` նշելով, որ այս պահին վարպետին ճանապարհում են տուն, ինչը նշանակում է, որ նրա առողջական վիճակը լավ է եւ վերջինս բուժումները կշարունակի տանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ի երեկոյան Սոս Սարգսյանը տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն` թոքերի անբավարարություն ախտորոշմամբ:





























