Վրաստանի Զինված ուժերի Միացյալ շտաբի պետ Գիորգի Կանադաձեն հրաժարական է տվել: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները: Հիշեցնենք, որ շտաբի նոր պետին վերջերս նշանակել էր Միխայիլ Սահակաշվիլին խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո:
Պաշտոնապես այս տեղեկատվությունը Պաշտպանության նախարարությունը դեռեւս չի հաստատել, սակայն նշվում է, որ Վրաստանի պաշտպանության նոր նախարար Իրակլի Ալասանիան բանակցել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ ՄՇ-ի ղեկավարի փոփոխության շուրջ:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայնը», Ալասանիան նպատակ ունի այս պաշտոնի համար առաջարկել Վախթանգ Կապանաձեին:




























