Ստամբուլում ոստիկանությունը Քադըքյոյ թաղամասի շուկայում մի կնոջ պայուսակից դրամանապանակ գողանալու պահին ձերբակալել է 83-ամյա մի կնոջ։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ոստիկանության ուշադրությունը գրավել է շուկայում տարօրինակ վարք ցուցաբերած տարեց կինը, ով հազիվ էր քայլում՝ օգտագործելով ձեռնափայտ։ Ոստիկանության աշխատակիցներն սկսել են հետեւել կնոջը եւ հենց այն պահին, երբ տարեց կինը փորձել է մի կնոջ պայուսակից գողանալ ֆրամապանակը, ձերբակալել են նրան։

Հայտնի է դարձել, որ ոստիկանության կողմից ձերբակալված տարեց կինը 83 տարեկան է, ով նախկինում եւս մի քանի գողությունների գործով դատապարտվել էր: