Մենք ունակ ենք փոխել ինքներս մեզ եւ մեր կյանքը, միայն պետք է ճիշտ մոտենալ սեփական շրջապատի ընտրությանը, կարծում են ավստրալացի հոգեբան Սյուզի Գրինը եւ Դոմինիկա Բորտոլուչին` «Երջանկության կոդեքսի» ու դրական մտածողության գիտնականները:
Ընկերների կատարյալ շջանակը իրենից ներկայացնում է սուպեր հերոսների խմբի պես մի բան, որտեղ յուրաքանչյուրը իր ունակությունները եւ տաղանդներն ունի, իսկ միասին նրանք կարող են մեծ գործեր անել: Մասնագետներն անվանել են ընկերների 6 տեսակ, որոնք պետք է ունենա յուրաքանչյուրը:
Ընկեր, ով բոլորից ուժեղ է: Նրանք կօգնեն ձեզ ձեռքը զարկերակի վրա պահել, կհարստացնեն ձեր կյանքը` ձեզ ցույց տալով այնպիսի բաներ, որոնք ինքներդ մի գուցե չնկատեիք էլ:
Թեթեւ ընկերներ, ովքեր ունակ են հեշտորեն փոխել ծրագրերը, մշտապես լի են խանդավառությամբ, բաց են ամեն նորության համար, որոնց կողքին,անկասկած, հետաքրքիր է:
Ընկեր, որին դուք կցանկանայիք նմանվել: Նրանք ստիպում են ձեզ ավելի լավը դառնալ: Թեեւ պետք է զգույշ լինել, նման մարդիկ լավ ընկերներ են միայն այն ժամանակ, քանի դեռ կեղծավորություն չկա:
Ընկեր, ով ծանոթ չէ ձեր մյուս ընկերների հետ: Երբեմն նման մարդ պարզապես անհրաժեշտ է` որպես փրկարար օղակ: Ի տարբերություն ընկերների, ովքեր սովոր են հավաքվել միեւնույն կազմով, նա ունակ է առավել անաչառ լինել:
Անխղճորեն արդար ընկեր: Մարդը, ով կարող է ձեզ ուղիղ կերպով ասել այն ինչ մտածում է, անփոխարինելի է ճգնաժամային պայմաններում, կամ երբ խորհրդի կարիք է լինում` կարեւոր որոշում կայացնելուց առաջ:
Ընկեր, ով ձեզ ճանաչում է բոլորից լավ: Նա ձեզ ընդունում է այնպիսին, ինչպիսի որ կաք, այդ մարդը, անգամ առավել մոտ է, քան ընկերը: Նրա հետ պետք չէ ձեւացնել, դիմակ կրել եւ դա մշտապես հանգստացնում է, ամփոփում են հոգեբանները:




























