Բաքվում ոստիկանությունը նոյեմբերի 2-ին ցրել է Ադրբեջանի Ազգային ժողովի շենքի դիմաց նախատեսված բողոքի ակցիան:

Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոյի թղթակիցը,  այն ուղղված էր խորհրդարանում քննարկվող հավաքների անցկացման կանոնների խախտման դիմաց տուգանքների ավելացման օրինագծի դեմ:  

Սակայն մինչ ակցիայի սկսվելը խորհրդարանի տարածքը ոստիկանության վերահսկողության տակ է առնվել:  Չնայած անձրեւին եւ քամուն՝  ընդդիմադիր մի քանի խմբեր փորձել են  հավաքվել խորհրդարանի առաջ՝ գոռալով «Հավաքների ազատություն», «Ցրել խորհրդարանը»:

Ոստիկանությունը ձերբակալությունները մեկնաբանել է նրանով, որ ակցիան արտոնված չի եղել քաղաքապետարանի կողմից: Միաժամանակ, Ազգային ժողովն օրենքում փոփոխություններ է ընդունել, որոնք խստացնում են չարտոնված հավաքների պատժամիջոցները:  Տուգանքներն ավելացվել են 10 անգամ եւ հասնում են մի քանի հազար դոլարի: