Բրազիլական թմրամաֆիան մարդասպան է վարձել աստիկանական շանը սպանելու համար։ Այն մասին, որ Ռիո-դե-Ժանեյրոյի ոստիկանության «Բոսս» մականվամբ շան նկատմամբ «վինդետա» է հայտարարվել, ոստիկանները իմացել են թմրադիլերների հեռախոսների լսման ընթացքում։

Շունը արդեն հայտնաբերել է պատում թաքցրած 400 կիլոգրամ մարիխուանա, ինչպես նաեւ ավելի մեծ քանակության թմրադեղ, որ թաքցված էր կոյուղում։ Վերջին գործողություններից հետո, երբ Բոսսը օգնել էր հայտնաբերել մարիխուանայի հերթական քանակությունը, տեղի մաֆիայի ներկայացուցիչներից մեկը վարձու մարդասպանին պատվիրել էր սպանել շանը, հաղորդում է Pravda.ru-ն:

Ոստիկանները դիմել են պատասխան միջոցների, որ պաշտպանեն իրենց «աշխատակցին», ուստի նրա նկատմաբ հատուկ հսկողություն է սահմանվել։ Աշխատանքի ընթացքում նրան ուղեկցում է 9 սպա։

Լաբրադորը առաջին շունն է, որին թմրաբարոնները սպառնացել են սպանել։ Բրազիլիայի  ոստիկանական շնաբուծարանը Ռիո դե Ժանեյրիոյում գործում է 1955 թ.-ից։  Վերջին տարիների ընթացքում շների օգնությամբ հայտնաբերվել է ավելի քան մեկուկես տոննա թմրադեղ։