Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցում վիճաբանության ժամանակ  այսօր` նոյեմբերի 2-ին անհայտ անձը դանակահարել է 12-րդ դասարանի աշակերտ, 17-ամյա Արգիշտի Դաղբաշյանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Վանաձոձրի բաժնից: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Տուժողը տեղափոխվել է Վանաձորի թիվ 1 բժշկական կենտրոն, որտեղից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ Արգիշտին վնասվածքը ստացել է ազդրի միջին երրորդականի հետին մակերեսում: Ներկա պահին վիճակը կայուն է եւ կյանքին վտանգ չի սպառնում: