Քալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունի եւ Ամերիկայի հայ ազգային կոմիտեի (ANCA) ներկայացուցիչների միջեւ ջերմ հանդիպում է տեղի ունեցել, որի ժամանակ Կալիֆոռնիայի հայ համայնքին հետաքրքրող բազմաթիվ հարցեր են քննարկվել, տեղեկացնում է «Asbarez»-ը:
Նահանգապետը իր հավատարմությունն է հայտնել կոմիտեի աջակցության գործում` նպատակներին հասնելու համար, եւ հայ համայնքի նկատմամբ իր անդավաճան բարեկամությունն է արտահայտել:
Հանդիպման ավարտին նահանգապետը մամուլի ասուլիս է ունեցել հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Նահանգում ներկայիս ֆինանսական ճգնաժամի եւ պետական կրթության վրա դրա հետեւանքների գնահատումից հետո, ANCA-ն որոշել է աջակցել №30 առաջարկությանը, քանի որ գիտակցում է, թե որքան կարեւոր է կրթությունը համայնքի համար, որը կազմված է բազմաթիվ ներգաղթյալներից: Կոմիտեն ընտրողներին կոչ է անելու նոյեմբերի 6 –ին պաշտպանել №30 առաջարկությունը:





























