Վրաստանի նոր կառավարությունը մտադիր է կրճատել մայրաքաղաքի, Անվտանգության խորհրդի եւ նախագահի աշխատակազմի ծախսերը` սոցիալական ոլորտի եւ գյուղատնտեսության ֆիանսավորման համար միջոցներ գտնելու համար, հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
Նա նշել է, որ նոր կառավարությունը մինչեւ նոյեմբերի 5-ը օրենսդիր մարմնին կներկայացնի 2013թ. բյուջեն: Իվանիշվիլիի խոսքով, բյուջեի նախագծով, որը մինչ խորհրդարանական ընտրությունները մշակել էր նախկին կառավարող կուսակցությունը, մեծ միջոցներ էին նախատեսված կառավարության նոր շենքի կառուցման համար, եւ դա կդադարեցվի:
Հիշեցնենք, որ վարչապետը նախագահ Սահակաշվիլիին առաջարկել էր ազատել Թբիլիսիի նախագահական պալատը եւ աշխատել կառավարության քարտուղարության շենքում` նշելով, որ շենքի պահպանության համար անթույլատերլի մեծ միջոցներ են ծախսվում:
Ինչ վերաբերում է ԱԽ-ին, ապա տարվա համար այդ կառույցին հատկացվել է 30 մլն լարի (մոտ 18 մլն դոլար), որից 21 միլիոնը վերաբերում է «գաղտնի ծախսերին»: «Մեծ կասկած կա, որ այդ գումարներն ուղղվել են լոբբիստներին»,-հայտարարել է վարչապետը:





























