Մոսկվայում կալանավորվել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դստեր բնակարանը: Գյուլնարա Քարիմովան 2003-ին, երեքսենյականոց բնակարան է ձեռք բերել Մոսկվայի կենտրոնում, «Կամելոտ» բնակելի համալիրում: Այն ժամանակ բնակարանի արժեքը կազմել է 1,5-2 մլն դոլար:
Բնակարանի մակերեսն, ըստ լրատվամիջոցների, կազմում է 420 քմ: Այժմ այդ բնակարանի գինը 10,1 մլն դոլար է:
CNews գործակալությունը ենթադրում է, որ Գյուլնարա Քարիմովայի ունեցվածքի կալանավորումը կարող է կապ ունենալ Ուզբեկստանում MTS-ի դուստր ընկերության շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ:
Ինչպես հաղորդում է RBK-ն, Ուզբեկստանի իշխանությունները մեղադրել են MTS-ի դուստր ընկերության՝ «Ուզդունռոբիտա»-ի թոփ-մենեջերներին՝ գումարներն ընկերությունից դուրս բերելու եւ հարկերից խուսափելու մեջ: Ընկերության 4 աշխատակիցներ դատապարտվել են, ընկերության լիցենզիան հետ է վերցվել:





























