Կիեւի թիվ 211 տարածքային ընտրական հանձնաժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ կոտրել են ընդիմադիր «Բակտիվշչինա» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու, գործող պատգամավոր Սերգեյ Տերեխի կողն ու մատը:

Ինչպես հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը, ծեծկռտուքը տեղի է ունեցել ձայների հաշվարկի ժամանակ: Տերեխինն այժմ գտնվում է հիվանդանոցում, իսկ ընտրատարածքային հանձնաժողովն աշխատում է «փակ ռեժիմով»: Ընտրական հանձնաժողովում են գտնվում «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման աշխատակիցները:

Ըստ «RBK-Ուկրաինա»-ի, «Բատկիվշչինայից» ծեծկռտուքին մասնակցել են պատգամավորներ Անդրեյ Պավլովսկին, Սերգեյ Տերեխինը եւ Սերգեյ Սոբոլեւը, իսկ իշխող Ռեգիոնների կուսակցությունից՝ Վլադիսլավ Լուկյանովն ու Վլադիմիր Օլիյնիկը:

Կիեւի թիվ 211 ընտրատարծքի 28 տեղամասերում վերահաշվարկ անելու որոշումը դատարանը կայացրել էր նոյեմբերի 1-ին: Այսպիսով, բավարարվել էր Ռեգիոնների կուսակցության պատգամավոր Իգոր Լիսովի հայցը:

ԿԸՀ-ի տվյալներով, արձանագրությունների 98,83 տոկոսի հաշվարկից հետո Լիսովը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 26,6 տոկոս ձայներով: Առաջին տեղում Սերգեյ Տերեխինն է (30,32 տոկոս): «Բատկիվշչինայում» ձայների վերահաշվարկի որոշումն անօրինական են համարել: