Հայաստանը կլինի հաջորդ երկիրը, որտեղ արտասահմանցի կամավոր հրահանգիչները, ինովացիոն ծրագրի շրջանակում ֆիզիկա դասավանդողներին օպտիկայի եւ ֆոտոնիկա առարկաների մատուցման նոր մոտեցումներ կուսուցանեն: Ծրագիրն իրականացվում է ՅՈԻՆԵՍԿՕ-ի հովանու ներքո:
Ինչպես հաղորդում է «San Francisco Chronicle», ծրագրի շրջանում հերթական սեմինարը Հայաստանում նախատեսվում է նոյեմբերի 18-23-ին` Հայկական մանկավարժական համալսարանում: Մոդուլները ներառում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են աչքի օպտիկան, ինտերֆերենցիան, դիֆրակցիան, ֆոտոնիկան, օպտիկական կապն ու մթնոլորտային օպտիկան:
Խնդիրները, որոնց բախում են տեղի ուսուցիչները, վերաբերում են անհրաժեշտ սարքավորումների բացակայությունը, ինչպես նաեւ ֆիքսված ուսումնական ծրագրերն են, որոնք քիչ տեղ են թողնում ինովացիոն ուսուցման համար:





























