Սլովակիայում փլվել է կառուցվող կամուրջը, պատահարի հետեւանքով զոհվել են 4 մարդ, եւս 11-ը վիրավորվել են: Կամուրջի փլուզումը տեղի է ունեցել Կուրինամիի Լեւոչ քաղաքից ոչ հեռու գտնվող D1 մայրուղում:
Ինչպես հայտնում է տեղական տեղեկատվական SITA գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել կամուրջի բետոնապատման աշխատանքների ժամանակ: Կոնստրուկցիան փլվել է 20 մ բարձրությունից:
Վիրավոր շինարարաներին բժշկական 2 ուղղաթիռներով տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ, հայտնում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը: Ըստ բժիշկների` 3 մարդ ծանր վիրավորվել են:





























