Նյու Ջերսի նահանգի բնակիչները նախագահական ընտրություններին կքվեարկեն ռազմական բեռնատարներում: «Սենդի» փոթորկից հետո ընտրատեղամասերը շարունակում են առանց էլեկտրականության մնալ:
Ռազմական մեքենաները կկայանեն ընտրատեղամասերի հարեւանությամբ, որոնց վրա «Ընտրեք այստեղ» ցուցանակներ կփակցվեն: Այս մասին նոյեմբերի 2-ին հայտնել են նահանգային իշխանությունները:
Նյու Յորք նահանգի ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ «Սենդի» փոթորկի հետեւանքները չեն խոչընդոտի ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների քվեարկությանը. «Մենք պատրաստ կլինենք նոյեմբերի 6-ին»,- ասել է ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը:
Մինչդեռ անվստահությունն առ այն, թե Նյու Յորքում եւ Նյու Ջերսիում քանի ընտրատեղամաս կաշխատի, գնալով աճում է: Էներգետիկ ընկերությունները հրահանգ են ստացել առաջին հերթին վերականգնել ընտրատեղամասերի էլեկտրամատակարարումը, հաղորդում է «Ռոսբալտը»:
Վերջին տվյալներով, ԱՄՆ-ում «Սենդիի» զոհ է դարձել 98 մարդ, այդ թվում՝ 40-ը` Նյու Յորքից: Երկրի Արեւմտյան հատվածում առանց էլեկտրականության է մնում 3,5 մլն մարդ: Էլեկտրամատակարարումը կվերականգնվի նոյեմբերի 11-ից ոչ շուտ:





























