Մարսագնաց Curiosity-ն Մարսում մեթան չի հայտնաբերել: Այդ գազը կարող էր դառնալ  Կարմիր մոլորակում երբեւէ կյանքի գոյության ապացույցներից:

Մարսագնացի իրականացրած նախնական տվյալները համապատասխանում են նախկինում իրականացված մի շարք ուսումնասիրություններին, որոնք  Մարսի մթնոլորտում մեթան չէին հայտնաբերել, հաղորդում է BCC-ն` վկայակոչելով ամերիկյան NASA տիեզերական գործակալությանը:

Մինչդեռ, Curiosity-ի տվյալները հակասում են մի շարք այլ ուսումնասիրությունների, որոնք ստացվել են  Երկրից` աստղադիտակների միջոցով: Աստղադիտակները Մարսում ցույց են տվել  մեթանի հազարավոր տոննաներ, որի առկայությունը սովորաբար օրգանիզմների կենսագործունեության հետեւանք է, հաղորդում է «gazeta.ru»-ն:

Վերջին վերլուծությունների տվյալների համաձայն` Մարսն առանձնանում է ածխածնի  եւ արգոնի   ծանր իզոտոպների բարձր պարունակությամբ: Curiosity-ին շարունակում է  մեթանի որոնումները, սակայն, ինչպես հաղոդում է NASA-ն,  եթե անգամ այն Մարսում կա, ապա միայն աննշան քանակությամբ: