Երուսաղեմի Թեոֆիլոս III պատրիարքն արեւմտյան երկրների առաջնորդներին, այդ թվում՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի, նամակ է ուղարկել, որում պատմում է, որ Տիրոջ սուրբ գերեզմանի տաճարը փակվելու շեմին է, քանի որ իսրայելական ընկերության հետ ֆինանսական վեճի պատճառով տաճարի հաշիվները կալանքի տակ են։

Ընկերությունն այդկերպ փորձում է հասնել սրբավայրի կուտակված 9 մլն շեկել (շուրջ 2,4մլն դոլար) պարտքի մարմանը;

Տաճարը տարիներ ի վեր ազատված է եղել հարկերից եւ կոմունալ վճարումներից, սակայն վերջին տարիներին իշխանությունները նրան զրկել են արտոնոթյուններից; Տաճարը վերահսկող ուղղափառ հույները, կաթոլիկ ֆրանկներն ու հայերը պատրաստ են վճարել ընթացիկ հարկերը սակայն պարտքը զրոյացնելուց հետո, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Ինչպես գրում է dni.ru-ն, տաճարը միշտ ազատված է եղել ջրի վարձից այդպես էր նախքան Իսրայել պետության ստեղծումը, եւ այդ չգրված օրենքը պահպանվում էր այնքան ժամանակ, քանի դեռ չէր ստեղծվել ջրամատակարարող մասնավոր «Գիհոն» ընկերությունը, որն  2004թ. տաճարին  3 մլն 700 հազ. շեկելի պարտամուրհակ էր ներկայացրել; Տաճարում կարծել են, թե սխալմուն ք է, սակայն մի քանի ամիս առաջ   9 մլն շեկելի պարտամուրհակ է ստացվել, ներառյալ չվճարված տարիների տուգանքները։

2012թ. հոկտեմբերին «Գիհոնը» կալանքի տակ է առել պատրիարքարանի հաշիվները, ինչը ֆինանսական աղետի է հանգեցրել։