Արարատի մարզի Նոր խարբերդ գյուղում` մանկատան մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է բուժօգնություն: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է նոյեմբերի 3-ին, ժամը 08.52-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վերաբերյալ տեղեկացվել են «1-02» եւ «1-03» ծառայությունների հերթապահները: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չպարզված հանգամանքներում անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես Ml600» մակնիշի 85 NM 555 պետհամարանիշով ավտոմեքենային (45-ամյա վարորդ Վ.Շահինյան ծնվ), վերջինս էլ վրաերթի է ենթարկել 21-ամյա Լուիզա Բաղրամյանին , 21-ամյա Զավեն Բաղջյանին եւ 46-ամյա Վարուժան Շահինյանին:
Լ.Բաղրամյանը տեղափոխվել է «էրեբունի» բկ, վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, իսկ Վ. Շահինյանը եւ Զ. Բաղջյանը` Մասիս քաղաքի բ/կ, առողջական վիճակը գնահատվել է բավարար:





























