«Facebook»-ի գլխավոր օպերացիոն տնօրեն Շերիլ Սանդբերգը, գլխավոր հաշվապահ Դեյվիդ Սփիլեյն ու գլխավոր իրավաբան Թեոդոր Ուլիոթը վաճառել են իրենց բաժնետոմսերը:
Տնօրենը ընդհանուր առմամբ վաճառել է 353 հազ. բաժնետոմս` ընդհանուր 7,45 մլն դոլար արժողությամբ: Նրանցից 13,4 հազարը վաճառվել է 20,79 եւ 339,5 հազարը` 21,1 դոլարով: Գլխավոր հաշվապահը վաճառել է բաժնետոմսերի մի մասը` 5,4 մլն, իսկ իրավաբանը` 3,13 մլն դոլարով, հաղորդում է «LifeNews»-ը:
Նշում է, որ 43-ամյա Շերիլ Սանդբերգը սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի բիզնես-գործընկերն էր: 2012թ. հունիսին նա դարձել էր տնօրենների կազմի առաջին կին ներկայացուցիչը:




























