Մեր կանանց մոտ նկատվում է էթնոկենտրոնցման խախտումներ, սակայն դեռ վիճակագրություն չկա, թե ինչ չափերի է այն հասնում: Այս մասին այսօր` նոյեմբերի 3-ին հրավիրված ասուլիսին ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը` խոսելով այն մասին, թե ինչու են հայ աղջիկնրը նախապատվությունը տալիս արտասահմանցի, հատկապես պարսիկ փեսացուներին:
Նրա խոսքով, մահմեդականությունը շատ էթնոցենտրիկ է: Օրինակ, եթե մահմեդաական տղամարդը ամուսնանում է քրիստոնյայի հետ, ապա կինը պետք է դավանափոխ լինի, սակայն որոշ հայ կանայք կանգ չեն առնում նաեւ դրա առաջ: «Ամուսնությունը շատ անձնական խնդիր է եւ յուրքանչյուրը ազատ է իր ընտության մեջ: Կինը իր մեջ ունի պահպանող սկիզբ: Այսինքն` կանայք ավելի ազգակենտրոն են, քան տղամարդիկ»: Խոսելով պատճառների մասին` Կարինե Նալչաջյանը նշեց, որ ամուսնացողներից շատերը ասում են, թե Հայաստանում ապագա չկա եւ այս կերպ Հայաստանից դուրս գալով փոորձում են իրենց համար ապագա կերտել:
Ասուլիսին հրավիրված Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանն էլ ասաց, որ պատճառաբանությունը, թե օտարի հետ ամուսնանալով ավելի երջանիկ կլինեն, դա պատրանք է, խաբեություն, ինչպես Եվան գնաց օձի հետեւից: «Այս երկիրը դրախտի երկիր է կոչվել, եւ Նոյը հանգրվանեց այս հողի վրա: Հին քարտեզներում Եդեմ է գրված մեր տարածքը»- ավելացրեց Տեր Բաբկենը:
Իսկ տղամարդկանց ամուսնությունը, այլազգի կանանց հետ, ըստ Կարինե Նալչաջյանի նորություն չէ, քանի որ շատ լավ ծանոթ ենք ռուս հարսնացուների մուտքը Հայաստան: Այստեղ նա կարեւորում է, թե որքանով է ընտանիքի ներսում պահպանվում մշակութային խնդիրները: «Երբ հարսնացուներն են գալիս Հայաստան, այս դեպքում կորուստներ չեն լինում, կամ շատ քիչ են լինում»,- ավելացրեց Հոգեբանը: Տեր Բաբկեն քահանան ավելացրեց նաեւ, որ Վեհափառ Հայրապետը տվել է հրահանգ, որ մկրտությունների, պսակների ժամանակ ձեռնպահ մնալ օտար տղամարդու հետ ամուսնությունը: Նա մի դեպք հիշեց, երբ օրհնել են օտարի հետ ամուսնությունը: «Հայուհին ամուսնացել էր գերմանացու հետ եւ, երբ երեխաներին բերել էր Հայաստան, չէր ցանկանում վերադառնալ: Ստացվեց այնպես, որ ամուսինը եկավ Հայաստան, դավանափոխ եղավ եւ մենք օրհնեցինք նրանց ամուսնությունը»,- ավելացրեց Տեր Բաբկեն քահանան:




























