Եգիպտական ամենահայտնի հանգստավայր Շարմ էլ Շեյխ քաղաքում խոշոր ահաբեկչություն է կանխվել։ Եգիպտոսի հատուկ ծառայությունները ձերբակալել են «Ալ Կաիդայի» հինգ ահաբեկիչների, ովքեր հյուրանոցներից մեկի վրա հարձակում էին ծրագրել, որտեղ հիմնականում բրիտանացի զբոսաշրջիկներ են հանգստանում։

Ինչպես AP-ին վկայակոչելով` տեղեկացնում է utro.ru-ն, ահաբեկչությունը կատարվելու էր կաթոլիկական Սուրբ ծննդի նախօրեին։

Չարագործները ձերբակալվել են Եգիպտոսի եւ Գազայի հատվածի սահմանին, առգրավվել է նրանց զենքը՝ ատրճանակներ, նռնականետներ եւ ինքնաձիգներ։

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հպատակներին կոչ է արել որոշ ժամանակ զերծ մնալ Եգիպտոսում հանգստանալուց։

Շարմ էլ Շեյխ քաղաքում հյուրանոցի գրոհը նման կլիներ 2008թ. հնդկական Մումբայ քաղաքի ահաբեկչությունների շարքին, երբ պակիստանցի ահաբեկիչների խումբը  գրոհել էր մի քանի ուղղությամբ, այդթվում՝ հայտնի  «Թաջ Մահալ» հյուրանոցը եւ երկաթգծի կայարանը։ Արդյունքում 166 մարդ էր զոհվել, հիշեցնոմ է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։