Ախալցխայում (Վրաստան, Սամցխե-Ջավախքի շրջան) նոյեմբերի 3-ին  տեղի կունենան քաղաքացիական լսումներ «1940-ական  թթ-ին արտաքսված  մեցխեթի բնակիչների հայրենադարձությունը. գործընթացի դրական եւ բացասական  կողմերը» թեմայով: Այս մասին «Նովոստի Գրուզիա»-ին հայտնել  է   քաղաքացիական լսումների Կովկասյան կենտրոնը:

 Լսումները կընթանան  «Մարդու իրավունքների հարցերով Կովկասյան խորհրդանշական դատարանը եւ Կովկասյան երկրների ժողովրդավար ծառայությունների քաղաքացիական լսումներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է  քաղաքացիական լսումների Կովկասյան կենտրոնի նախաձեռնությամբ` Ժողովրդավարության օժանդակության  Ազգային հիմնադրամի (National Endowment for Democracy - NED) աջակցությամբ:

Միջոցառման մասնակիցների թվում են քաղաքագետ, պրոֆեսոր Ուչա Բլուաշվիլին եւ «Տոլերանտ» ԳԱՄ-ի ղեկավար Ցիրա  Մեսխիշվիլին, ովքեր  կքննարկեն  Վրաստանի Մցխեթիի բնակչության  հայրենադարձության  դրական եւ բացասական կողմերը:

Վրաստանի խորհրդարանը 2007 թ-ին  օրենք է ընդունել  «Խորհրդային Վրաստանից 20-րդ դարի 40-ական թթ-երին հարկադիր  տեղահանման  ենթարկվածների հայրենադարձության» մասին: Օրենքի համաձայն, Վրաստանից ստիպողաբար տեղահանված  անձինք հայրենադարձվելու  իրավունք են ստացել: Մցխեթցիների հետ միասն նման իրավունք են ստացել նաեւ  քուրդ-մահմեդականները, խեմշիլները (հայ-մահմեդականները) եւ կարապապախները, ովքեր  Վրաստանում ապրել են մինչեւ 1944 թթ-ն:

Հայրենադարձի կարգավիճակի ստացման դիմումների ընդունման ժամկետը, օրենքի համաձայն,  վերջանում էր 2010 թ-ի հունվարի 1-ին:  Ընդհանուր առմամբ հայրենադարձության համար դիմել են 8 հազար 900 մարդ: Նախարարության  կողմից փախստականների եւՎրաստանում  ներքին տեղահանության ենթարկված  անձանց  դիմումների քննությունը դեռ չի ավարտվել: