ԱՄՆ-ում «Սենդի» փոթորկի զոհերի թիվը հասել է 106-ի: Ավելի վաղ հաղորդվում էր 98 զոհի մասին, սակայն Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հայտարարել էր, թե այդ թիվը վերջնական չէ:
Փոթորկի հետեւանքով տուժել են Նյու Յորք եւ Նյու Ջերսի նահանգները: Այդ նահանգներում հիմնական հարցը մնում է էլեկտրաէներգիայի վերականգնումը, որը նախագահ Օբաման առաջնահերթ խնդիր է համարել:
Ինչպես հաղորդում է «Վեստին», Օբաման կարգադրել է 80 մլն լիտր վառելիք ուղարկել փոթորկից տուժած շրջաններ:
Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի իշխանություններին մտահագում է հարցը, թե ինչպես նոյեմբերի 6-ին` նախագահական ընտրությունների օրը, ապահովել ընտորղների մասնակցությունը, եթե մինչ այդ էլեկտրականությունը չվերականգնվի:





























