Նոյեմբերի 2-ին, ժամը 19.05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի աղջիկ ցանկանում է Կասկադի բարձունքից իրեն ցած նետել:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, թե ոստիկանության ծառայողները արագ հասնելով նշված վայր՝ կանխել են բուհերից մեկի երրորդ կուրսի ուսանողուհու ինքնասպանության փորձը:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: