Նոյեմբերի 2-ին, ժամը 07.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Դիլիջան ճանապարհի 94-րդ կմ-ին դուրս է եկել բանուկ մասից եւ շրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:

 Կատարվում է քննություն: