Երեւանի եւ Պետերբուրգի միջեւ ավիահաղորդակցությունը նոյեմբերի 3-ին խախտվել է: Չվերթները ուշանում են մի քանի ժամով:
«Պուլկովոյի» տեղեկատուից հայտնում են, որ «Արմավիա» ավիա ընկերության U8 888չվերթի ուղեւորները պետք է Պետերբուրգից այսօր թռչեին ժամը 14:30-ին, սակայն արդեն հայտնի է, որ թռիչքը հետաձգվել է մինչեւ ժամը 22:20-ը: Պատճառը, ինչպես պարզել է «Ռոսբալտը», նրանում է, որ ուշ է հասել Երեւանից ժամանած ինքնաթիռը:
Հաղորդվում է, որ երեւանյան չվերթը պետք է ըստ չվացուցակի Պետերբուրգի օդանավակայան ժամաներ ժամը 12:55-ին: Սակայն ինքնաթիռը ուշացել է: Այն վայրէջք կկատարի, նախնական տվյալներով, միայն նոյեմբերի 3-ի երեկոյան ժամը 21:20-ին:





























