Համացանցում կուսակցություն հիմնողին Չինաստանում 8 տարվա ազատազրկման են դատապարտել։ Կուսակցությունը գոյատեւել է ընդամենը մեկ օր, իսկ հիմնադրին պետական իշխանության տապալման փորձի մեղադրանք է առաջադրվել։ Այդ մասին հաղորդել է սրճարանի 27-ամյա կառավարիչ Ցաո Հայբո Մա Սյաոպենի փաստաբանը։
Ցաո Հայբոն փորձել է համացանցում ընդդիմադիր կուսակցություն հիմնել եւ քննադատել է իշխող Կոմունիստական կուսակցությանը։ Նա մտադիր էր ստեղծած կուսակցությունն անվանել «Չինաստանի հանրապետական կուսակցություն»։
«Ցաո Հայբոն չի հասկանում չինական քաղաքականությունը։ Կարծում ենք, նա պարզապես երեխա է, չի մտածել, թե իրեն այդքան լուրջ կվերաբերվեն», – ընդգծել է մեղադրյալի փաստաբանը, գրում է fontanka.ru-ն։
Փաստաբանը նաեւ հաղորդել է, որ Հայբոյի մտադրությունների մասին ոստիկանությունն իմացել է ընկերոջն ուղարկած նամակից։ Սյաոպենի խոսքով՝ դատարանի որոշման մասին ինքն իմացել է հեռախոսազանգով, ոչ թե դատական նիստում, ինչն օրենքի խախտում է։
Հաջորդ շաբաթ Չինաստանում կկայանա իշխող Կոմունիստական կուսակցության 18-րդ համագումարը։ Երկրում միջոցառման անվտանգությունն ապահովելու տարատեսակ միջոցներ են ձեռնարկվում, մասնավորապես, արգելվել է հեռակառավարմամբ խաղալիք ինքնաթիռների եւ ուղղաթիռների վաճառքը։





























