Վրաստանի բնակիչ, «օրենքով գող», 38-ամյա ադրբեջանցի Բաղիշ Ալիեւը (մականունը Վախա) կրկին հայտնվել է Կիեւում, թեեւ ընդամենը մեկ տարի առաջ նրան Ուկրաինայից արտաքսել էին Ռուսաստան՝ արգելելով 5 տարվա ընթացքում այցելել Ուկրաինա: Պարզվել է, որ քրեական հեղինակությունն Ուկրաինա է եկել անօրինական ճանապարհով՝ իր ստվերային բիզնեսը կարգավորելու համար: Նրան նորից արտաքսել են Ռուսաստան, սակայն ոչ ոք չգիտի, թե րադյոք նա նորից չի՞ ցանկանա վերադառնալ Կիեւ, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան Ուկրաինայում» պարբերականը:

Այն, որ Վախան արդեն մեկ ամսից ավելի ապրում է Կիեւի մարզում, իրավապահներն իմացել են հոկտեմբերի  կեսերին եւ զարմացել: Սահմանապահներից որեւէ տեղեկություն չի ստացվել, որ «սեւ ցուցակում» գրանցված ՌԴ որեւէ քաղաքացի հատել է պետական սահմանը: Հայտնի է դարձել, որ նա երկիր է մտել անօրինական ճանապարհով: Նրա այցի նպատակն է իր վերահսկողության տակ առնել քրեական բիզնեսը, ավելի ճիշտ միավորել մանր քրեական հանցագործ խմբավորումները եւ մշտական եկամուտ ունենալ դրանից, գրում է պարբերականը: Ոստիկանները նրա այցի մասին տեղեկացել են այն ժամանակ, երբ Վախան գնացել է Կիեւ՝ տեղի քրեական հեղինակությունների հետ գործարար բանակցություններ վարելու:

«Վախան ՌԴ քաղաքացի է, գրանցված է Մոսկվայի մարզում, նախկինում դատվել է խաբեբայության համար, եւ հենց բանտում էլ «թագադրվել է» որպես «օրենքով գող»: