Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նոյեմբերի 4-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե նոյեմբերի 6-ին փոխվարչապետը,  ով Տնտեսական համագործակցության հարցերով  հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահն է,  Միացյալ Էմիրություններից կմեկնի Իրաք, որտեղ նոյեմբերի 7-ին տեղի կունենա միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը: