Ադրբեջանը փորձում է «Ստեփանակերտ» օդանավակայանի բացման հարցը քաղաքականացնել: Այս մասին հայտնել է ԼՂՀ-ի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ԱՄՆ-ի պետդեպարտամենտի` օդանավակայանի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունը:
««Ստեփանակերտ» օդանավակայնի բացումը քաղաքական նպատակներ չի հետապնդում: ԼՂՀ ղեկավարությունը բազմիցս ասել է այս մասին: Ադրբեջանը, ընդհակառակը, փորձում է քաղաքականացնել ու շահարկել այս հարցը»,- ընդգծել է Դավիթ Բաբայանը:
Մեկնաբանելով Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդի հայտարարությունը, ըստ որ «տվյալ օդանավակայանի օդանավակայանի գործարկումը չպետք է համարվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակում փոփոխության գործոն»` ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է. «Մեզ համար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դե յուրե եւ դե ֆակտո վաղուց է պարզաբանվել: Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, այլ միայն` Խորհրդային ժամանակներում ստեղծված Ադրբեջանի մի մասը»:
Դավիթ Բաբայանը հիշեցնում է, որ օդանավակայանի բացումը հետապնդում է խիստ խաղաղ նպատակներ: «Այն սոցիալ-տնտեսական օբեկտ է, որը կնպաստի երկրի զարգացմանը»,-նշել է Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտի օդանավակայանը բացվել է, սակայն թռիչքներ դեռեւս չեն իրականացվում: Ստեփանակերտի օդանավակայանի աշխատանքների վերսկսումը հիստերիա է առաջացնում Ադրբեջանի մոտ: Այնտեղից անընդմեջ սպառնալիքներ են հնչում «հարվածել» կամ «նստեցնել» Ստեփանակերտ մեկնող ինքնաթիռները: Նմանատիպ սպառնալիքները ուղիղ հակասում են քաղաքացիական ավիացիայի ոլորտում առկա միջազգային օրենսդրությանը:





























