Ավստրալիայի հարավ-արեւելքում` Մելբուրնի շրջակայքում գնացքը բախվել է բեռնատարին: Արդյունքում երեք վագոններ դուրս են եկել ռելսերից:
«Սինխուա» գործակալության տվյալներով, երեք մարդ է մահացել, եւս 13-ը` վիրավորվել: Վթարի պահին գնացքում 30 մարդ է եղել:
Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», երկաթգծի այն ճյուղի, որի վրա տեղի է ունեցել վթարը, շարժը կանգնեցվել է: Մասնագետները ստուգում են երկաթգծի անցման սարքավորումները:





























