Միթ Ռոմնիի շտաբը հեռախոսային գովազդում զգուշացրել է ամերիկացի քրիստոնյաներին այն մասին, որ Բարաք Օբաման «իրական սպառնալիք» է հանդիսանում  նրանց դավանանքի համար:

Ինչպես հաղորդում է The Huffington Post-ը, գովազդում  ընտրողներին հիշեցնում են Օբամայի այն  խոսքերը, որոնք հնչել են 2008 թ-ին. քաղաքական գործիչ-դեմոկրատը հիշեցնում էր, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում  ամերիկացիները «հույսները դնում են կամ զենքի կամ կրոնի վրա»: Բացի այդ, հաղորդագրության մեջ հաղորդվում է, որ նախագահի պաշտոնում Օբաման  քրիստոնեական կազմակերպություններին  ստիպել է   ներկայացնել ապահովագրական երաշխիքներ, «ինչը հակասում է նրանց կրոնական սկզբունքներին»:

«Միթ Ռոմնին հասկանում է կրոնի եւ ընտանիքի կարեւորությունը: Այդ պատճառով քրիստոնեական համայնքների բազմաթիվ առաջնորդներ աջակցում են Ռոմնիին: Նրանք գիտեն, որ չի կարելի  թերագնահատել այն վտանգը, որը Բարաք Օբաման ներկայացնում է  մեր հավատի, նպատակների եւ ազատությունների նկատմամբ»,-ասվում է գովազդի մեջ, գրում է «Լենտա.ru»-ն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 6-ին: Հաղթանակի դեպքում  Ռոմնին կդառնա ամերիկյան պատմության մեջ առաջին նախագահը, ով հարում է Հիսուս Քրիստոսի վերջին օրերի եկեղեցուն, այսինքն մորմոններին: