Հոկտեմբերին Ադրբեջանը շուրջ 1050 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը Հայաստանի եւ ԼՂՀ սահմաններին:

Հայաստանի ՊՆ տվյալներով, ադրբեջանական կողմը շուրջ 240 անգամ կիրառել է դիպուկահար, իսկ շուրջ 60 անգամ՝ խոշոր տրամաչափի զենք:

Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում վիրավորվել է երկու հայ զինվորական:

Սեպտեմբերի  Ադրբեջանը Հայաստանի եւ ԼՂՀ սահմաններին հրադադարի ռեժիմը խախտել է 1185 անգամ, օգոստոսին՝ 1161 անգամ, հուլիսին՝ ավելի քան 1300 անգամ, հունիսին՝ 3750 անգամ, մայիսին՝ 1300 անգամ:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը մշտապես ձգտում է պահպանել լարվածությունը շփման գծում: