Ստամբուլի Բաղջըլար թաղամասում ապրող մի ամբողջ ընտանիք է սպանվել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 2-ի գիշերը Էնգին Սարգըքը դեռեւս անհայտ պատճառներով տան մեջ ատրճանակով կրակել է կնոջ, եղբոր, 7 երեխաների ուղղությամբ եւ վերջում ինքնասպան եղել՝ վերջին փամփուշտն իր գլխին ուղղելով։

Կրակոցների հետեւանքով սպանվել է 6 հոգի։ Դեպքի վայր մեկնած ոստիկաններին չի հաջողվել իմանալ սպանությունների պատճառը։ Հարեւանները նշել են, թե ընտանիքը երբեք վատ վարքով աչքի չի ընկել, իսկ հայրը շատ հանգիստ մարդ է եղել։