Նորվեգիայի հյուսիսում Շպիցբերգենի ածխամշակման գործարանի համար 15 տոննա պայթուցիկ տեղափոխող բեռնատարը բախվել է եղջերուների հոտի հետ։

Վարորդը փորձել է խուսափել  ճանապարհին անսպասելի հայտնված եղջերուների հետ բախումից, սակայն դա նրան չի հաջողվել։ Պայթյուն տեղի չի ունեցել, վարորդը չի տուժել, սակայն, ընկնելով բեռնատարի տակ՝ 8 եղջերուներ սպանվել են։

Ինչպես հաղորդում է «Ազատությունը», ոստիկանության աշխատակիցը հայտնել է, որ բեռնատարի վրա բարձված է եղել անալիտ տեսակի պայթուցիկ, այն բավականին կայուն է արտաքին գործոններին ու կարող է գործի դրվել միայն հատուկ սարքի միջոցով։