Նյու Յորքի օկեանարիումը «Սենդի» փոթորկի հետեւանքով կորցրել է ձկների հազվագյուտ հավաքածուի մի մասը, սարքավորումները նույնպես վնասվել են։

Ինչպես հաղորդում է Բնության պահպանության միությունը, աշխատակիցներին չի հաջողվել ժամանակին հասնել ջրավազանին, որտեղ պահվում են ձկները, բացի այդ, էլեկտրաէներգիայի վերականգնման համար պահանջվել է բավական երկար ժամանակ։ Ավելի խոշոր կենդանիները՝ շնաձկները, ծովառյուծները, ծովային կրիաները չեն տուժել։

Հիշեցնենք, որ «Սենդի» փոթորիկն ԱՄՆ –ի արեւմտյան ծովափ է հասել հոկտեմբերի 30-ի գիշերը։ Աղետի հետեւանքով ԱՄՆ-ում եւ Կանադայում մահացել են ավելի քան 100 մարդ։ Իսկ ԱՄՆ-ի արեւմտյան ծովափնյա շրջանների 3,5 մլն բնակիչներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ «Սենդիի» պատճառած վնասը կկազմի 50 միլիարդ դոլար։