ԱՄՆ-ում բնակվող Լեհաստանի քաղաքացի Էլժբետա Պլյացկովսկայան դանակահարել է իր յոթնամյա որդուն եւ հարեւանի հնգամյա դստերը։

Ինչպես AP-ին վկայակոչելով գրում է «Ինտերֆաքսը», Պլյացկովսկայան արդեն  12 տարի բնակվում է Չիկագոյի շրջակայքում։ Իր որդուց բացի, նրա տանն է գտնվել հարեւանի դուստր Օլիվիա Դվորժակովսկայան։ Կինը երեխաներին ստիպել է ծնկի իջած աղոթել,հետո սկսել է դանակով հարվածներ հասցնել: Երեխաներն աղերսել են խնայել, սակայն նա շարունակել է հարվածներ տեղալ այնքան ժամանակ, մինչեւ որ երեխաներն անշնչացել են։

Երեխաների դիակները գտնվել է այն բանից հետո, երբ Օլիվիայի մայրը եկել  է դստերը տուն տանելու։ Դուռը փակ գտնելով՝ նա ոստիկանություն է դիմել՝ ահազանգելով, որ դստերն առեւանգել են։

Պլյացկովսկայան պնդել է, որ փորձել է երեխաների միջից հանել դեւերին, հետո խոստովանել է, որ որդուն սպանել է ամուսնուց վրեժ լուծելու համար, որը, ըստ նրա, չէր գնահատում իրենց հարաբերությունները։ Աղջկան էլ սպանել է վկաներից ազատվելու համար։