Իրանի նախագահի մամուլի հարցերով խորհրդական Ալի Աքբար Ջավանֆեքրը նշանակվել է պետական լրատվական IRNA գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնում: Այդ մասին հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի քարոզչության եւ մշակույթի նախարար Մուհամեդ Հուսեյնլին:
Նրա խոսքով, Ջավանֆեքրի նշանակման վերաբերյալ հրամանագիրը ստորագրվելու է հունվարի 24-ին, իսկ արդեն հաջորդ օրը նա կանցնի իր պարտականությունների կատարմանը:
IRNA գործակալության տվյալներով, գործակալության գործող նախագահ Մուհամեդ Ջավադ Բեհդադը զբաղեցնելու է նախագահի աշխատակազմի քաղաքական բաժնի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
Բեհդադը գործակալության գլխավոր տնօրեն էր նշանակվել անցած տարի:




























