Գիտությանը հատկացվող բյուջեի սահմանափակ լինելուն պետք է ըմբռնումով մոտենալ: Այսօր՝ նոյեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, Հայաստանի ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը, մեկնաբանելով 2013 թվականի պետական բյուջեի նախագիծը: «Բյուջեի հնարավորությունները սահմանափակ են եւ գիտական հետազոտությունների համար միջոցներ պետք է գտնել այլ աղբյուրներից»,-հավելեց նա:

Նշենք, որ Հայաստանում գիտական հետազոտությունների նկատմամբ մասնավոր պատվերների պաշտոնական վիճակագրություն չի տարվում: Այդուհանդերձ, պրակտիկ գնահատկանների համաձայն, այդ ծավալը բավական փոքր է՝ մի քանի տոկոսի չափով:

Eurostat-ի ամենաթարմ գնահատականներով, 2009 թվականին Եվրամիությունում գիտական հետազոտությունների գրեթե կեսը պատվիրում է մասնավոր սեկտորը (54 տոկոս), ընդ որում պետական պատվերների չափաբաժինը բարձր է նախկին սոցիալիստական երկրներում:

Հիշեցնենք, որ 2013-ի պետական բյուջեի նախագծով գիտական ոլորտին կհատկացվի 11,2 մլրդ դոլար, ինչը 10 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ: