Թբիլիսիում, նոյեմբերի 3-4-ին, տեղի է ունենում հայ եր ադրբեջանցի փորձագետների հանդիպումը, որտեղ քննարկվում է ԼՂ հակամարտությունը:

Հայկական կողմը ներկայացնում է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը, որը հանդիպման նախաձեռնողն է:

Ադրբեջանական կողմից հանդիպմանը մասնակցում են Ադրբեջանի նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնի աշխատակիցներ Հեյդար Միրզան, Ֆուադ Չիրագովը եւ Արիզ Հուսեյնովը:

Հանդիպման նպատակը ԼՂ հակամարտության կարգավորման ներկա վիճակի քննարկումն է եւ հնարավոր առաջընթացը խաղաղ կարգավորման հասնելու գործում:

Բացի այդ, նախատեսվում է քննարկել հակամարտության կարգավորումից հետո տարածաշրջանի զարգացման հնարավոր սցենարները, ասվում է նախաձեռնողների մամուլի հաղորդագրության մեջ: