Թուրքիայի կառավարությունը նախատեսել է 2013-ի բյուջի ծախսերն ավելացնել՝ բարձրացնելով նախագահական ապարատին եւ հետախուզական ծառայություններին հատկացվող գումարները։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ 2013-ի հոնվարից Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի աշխատավարձը կբարձրանա 11 տոկոսով՝ կազմելով ամսական 37 հազար 250 լիրա (20 հազար դոլար)։ Նախագահական ապարատին հատկացվող ընդհանուր գումարը կկազմի 157 մլն լիրա՝ նախկին 138 մլն-ի փոխարեն։
Նախատեսված է 32,5 տոկոսով բարձրացնել Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությանը (MIT) տրվող գումարների չափը՝ հասցնելով 995 մլն 569 հազար լիրայի (550 մլն ԱՄՆ դոլար)։
Ավելացվելու են նաեւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարությանը հատկացվող գումարները։ 2013-ից այն կազմելու է 19 մլն 250 հազար 500 լիրա (11 մլն դոլար)։





























