Այսօր` նոյեմբերի 4-ին, կկայանան Արագածոտն մարզի Հակո համայնքի ավագանու անդամի եւ Արարատ մարզի Նոյակերտ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Նոյակերտում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու` ՀՀԿ-ից Հովհաննես Հարությունյանը, ով Նոյակերտի գյուղապետի օգնականն է եւ անկուսակցական, Նոյակերտի միջնակարգ դպրոցի զինղեկ Յուրիկ Հարությունյանը:
Իսկ Հակոում ավագանու անդամ դառնալու համար կպայքարի 6 թեկնածու, 6-ն էլ` անկուսակցական: Նրանք են Բորիս Հասոյանը, Դավատի Հասոյանը, Օմար Սադոյանը, Թոռն Սադոյանը, Մամե Սադոյանը, Կնյազ Սուլեյմանովը:
Նշենք, որ Նոյակերտում արտահերթ ընտրություններ էին նշանակվել այն բանից հետո, երբ Նոյակերտի գյուղապետ Կնյազ Սահակյանը օգոստոսի 6-ին մահացել էր:





























