BBC-ի եթերում Newsnight հեռուստահաղորդման ժամանակ բրիտանական ազդեցիկ քաղաքական գործիչ-պահպանողականին մեղադրել են մանկապղծության մեջ: Մանկատների երեխաների բռնաբարությանը նրա մասնակցության մասին հայտնել է Սթիվ Մեսշեմը, ով մի շարք այլ զոհերի հետ միասին տուժել է մանկապիղծի գործունեությունից:
Պահպանողականի անունը եթերով չի հնչել, չի նշվել նաեւ լրատվամիջոցներում, սակայն The Daily Telegraph թերթը տպագրել է նրա մենկաբանությունը: Անհայտ մնալով ընթերցողների համար` քաղաքական գործիչը հայտնել է, որ իր հասցեին հնչած մեղադրանքներն «ամբողջովին կեղծիք են» եւ նա պատրաստ է BBC-ին դատի տալ զրպարտության համար:
Ուելսում մանկապիղծների գործունեության մասին հետաքննությունը իրականացվում է 1990 թ-ից, սակայն նրա արդյունքները այդպես էլ չեն հրապարակվել: Քննադատները վտահեցնում են, որ քննիչները կենտրոնացել են մանկատների աշխատակիցների վրա, սակայն ուշադրություն չեն դարձրել կողմնակի անձանց վրա, ովքեր մանկապիղծ ցանցում որպես «այցելու» են հանդես եկել: Մեսշեմը հայտնել է, որ նրա ցուցմունքի մասին դիտամամբ լռել են ու պահանջել է նոր հետաքննություն սկսել, հաղորդում է «Լենտա.ru»-ն:
Ուելսյան գործի նկատմամբ ուշադրությունն ավելացել է մանկապղծության մեկ այլ գործի համատեքստում, որի կենտրոնում հայտնվել է Բրիտանական հեռարձակող ընկերությունը: Սկսած սեպտեմբերից, լրատվամիջոցները հրապարակել են մի շարք կանանց հայտարարություններ, ովքեր վստահեցնում են, որ 60-70-ականներին նրանց բռնաբարել է նշանավոր հաղորդավար Ջիմմի Սեւիլը, ով վախճանվել է 2011 թ-ին: Քննիչները պարզել են, որ Սեւիլի հաշվին կարող է լինել հարյուրավոր հանցագործություններ. ձերբակալվել են նրա համախոհները` ռոք-երաժիշտ Հարի Հլիտերը եւ երգիծաբան Ֆրեդի Սթարը:





























