Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպմանը հետաքրքիր առաջարկ է ստացել։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, թե Անգելա Մերկելն առաջարկել է Թուրքական ավիաուղիները (THY) միավորել գերմանական Lufthansa-ի հետ։ «Ես էլ դրական պատասխանեցի՝ ասելով, որ մեր ծրագրերում նման հեռանկարներ կան։ Մենք պատրաստ ենք նման քայլ անել»,-ասել է Էրդողանը։
Այս լուրը միանշանակ չի ընդունվել թուրքական հասարակության կողմից։ Սոցցանցերում շատերը դեմ են գործարքին՝ պնդելով, թե հանուն փողի իշխանությունները պատրաստ են թուրքական ամենահայտնի վերջին ընկերությունն էլ օտարներին հանձնել։





























