«GhostShell» հաքերների խումբը  հայտարարել է «BlackStarProject» նախագծի գործարկման մասին, որի նպատակը ռուսաստանյան կառավարական մարմինների վերաբերյալ գաղտնի տեղեկատվության հրապարակումն է:

Հաքերները խոստանում են հրապարակել կառավարական, քաղաքական, կրթական եւ բժշկական կազմակերպությունների, ինչպես նաեւ խոշոր կորպորացիաների  մոտ 2,5 մլն հաշիվներ եւ փաստաթղթեր:

«ChostShel-ը ներկայումս ավելի մեծ քանակությամբ  ֆայլերի մուտք ունի, քան Դաշնային անվտանգության ծառայությունը, եւ մենք չենք համբերում դա ապացուցել»,-ասված է  հայտարարության մեջ:

«GhostShell»-ը հայտնի էր դարձել «WestWind» նախագծով, որի շրջանակում հրապարակվել էր  աշխարհի 100 խոշոր բուհերին վերաբերող 120 հազ. փաստաթուղթ: