Մեծ Բրիտանիայում խանութի վաճառողը կողոպտիչից ազատվել է զուգարանի մաքրող միջոցով: Միջադեպը տեղի է ունեցել Դորսեթ քաղաքում:

24-ամյա Քիլի Մուրթին վաղ առավոտյան խանութում մենակ է եղել, հանկարծակի շենք է ներխուժել մի անհայտ տղամարդ: Նա դանակի սպառնալիքով ստիպել է Մուրթիին մոտենալ գանձարկղին եւ պահանջել է իրեն տալ ապարատում գտնվող գումարը:

Սակայն քաջ վաճառողն իրեն չի կորցրել եւ ձեռքը գցել ու վերցրել է զուգարաններ մաքրելու համար նախատեսված շիշը, հաղորդում է LifeNews-ը:

Թեեւ գանցագործը զինված է եղել դանակով, սակայն վաճառողի ձեռքի շիշը տեսնելով նա վախեցել է ու դիմել փախուստի:

Օդում ճոճելով շիշը, վաճառողը կարողացել է ոչ միայն ավազակին հեռացնել գանձարկղից, այլեւ վռնդել խանութի տարածքից: Մուրթին անմիջապես զանգահարել է փրկարար ծառայություն, բայց հանցագործին բռնել չի հաջողվել: