Ճապոնիայի կառավարությունը պաշտոնապես նպատակ է դրել 10 տարվա ընթացքում մարդկային օրգանների աճեցման գործնական տեխնոլոգիաներ մշակել` արհեստական ցողունային բջիջների օգնությամբ:
Նման խնդիր է դրվում Ճապոնիայի մշակույթի, գիտության եւ տեխնոլոգիաների նախարարություն գործողությունների ծրագրում, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հոկտեմբերին Ճապոնիայի կառավարությունը նաեւ որոշում էր ընդունել հովանավորել բժշկության ոլորտում այս տարվա Նոբելյան մրցանակակիր Յամանակայի գործունեությունը առաջիկա տասը տարվա ընթացքում: Բյուջեից այդ նպատակով հատկացվելու է 20 -30 մլրդ իեն (256-384 մլն դոլար):
Հենց պրոֆեսոր Յամանական է 2006թ. առաջին անգամ ոչ սաղմնային ծագման արհեստական բազմաֆունկցիոնալ ցողունային բջիջներ ստացել:





























